«Հունվարի 12-ի դրությամբ մենք ունենք վարակվածների ընդհանուր 162643 դեպք, որից մահաբերությունը կազմում է 1,8 տոկոս: Այս պահին փաստացի բուժման մեջ են գտնվում մոտ 8300 հիվանդ»: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ շեշտելով, որ դեպքերը առավել շատ գրանցվում են 30-35, 55-60 տարեկանների շրջանում, իսկ երեխաների մոտ դեպքերը գրանցվում են 0-5 տարեկանների շրջանում:

 

«Մենք ունենք թեստերի բավարար քանակություն: Թեստերի խնդիր չունենք: Մեզ մոտ շարունակվում է թեստավորումը»,- հայտարարեց մասնագետը՝ բացատրելով, որ դեպքերի նվազման ֆոնին դիմելիությունն է նվազել:

 

Սահակյանը ևս մեկ անգամ զգուշացրեց, որ տոներից հետո կանխատեսվում է հիվանդության որոշակի աշխուժացում:

183