Տեղի է ունեցել հրադադարի պահպանման եռակողմ հայտարարության խախտում, եղել է թիրախային կրակոց։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառալով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Արցախում զինծառայողի վիրավորման դեպքին։

«Մինչ այս դեպքեր են եղել օդ կրակելու, սակայն դիրքերի ուղղությամբ չեն եղել, իսկ այսօր ունենք թիրախային կրակոցի դեպք, որը դատապարտում ենք, և այս պահի դրությամբ ջանքեր են գործադրում՝ հետագայում նման դեպքերը բացառելու համար»,-ասաց նա։

Նա նշել է, որ դեպքի մասին տեղեկացրել են ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը և ակնկալում են պատշաճ քննություն։ «Պետք է բոլոր ջանքերը գործադրենք՝ նման սադրանքները բացառելու ու տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար»,-նշեց նա։

 

Ըստ Պողոսյանի՝ Ադրբեջանի կողմից այս սադրանքը մեկ անգամ ևս հաստատում է, որ խաղաղ գոյակցությունը անհամատեղելի է, և տվյալ պարագայում լուծումը կարող է լինել Արցախի կարգավիճակի՝ հնարավորինս արագ հստակեցումը։ «Այս պարագայում խաղաղության երաշխիքները բավականին նվազ են։ Սրանով նաև Ադրբեջանի կողմից լրջորեն վտանգի տակ է դրվում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը»,-ասաց Վահրամ Պողոսյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

782