
Հունվարի 14-ին տեղի կունենա կառավարության 2021 թվականի առաջին նիստը։ Օրակարգում ընդրկված է 45 հարց, որից 4-ը զեկուցվող։
Զեկուցվելու են՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին և անհետաձգելի համարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն և 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 771-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև . Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին նախագծերը։