Առաջիկա օրերին հանրապետությունում կպահպանվի փոփոխական եղանակը․ ջերմաստիճանը կնվազի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում 21-ին ուշ երեկոյան, 22-ին, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24ը, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
21 Հոկտեմբեր, 2026 14:09
74