Կառավարությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակչական կենտրոնից և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ից նվիրաբերություն կտրամադրի 1800 պլանշետ:

Ընդունված որոշմամբ նախատեսվում է պլանշետները ամրացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝  հանրակրթական դպրոցներում հեռավար կրթության կազմակերպման նպատակով:

Որոշման ընդունումը պայմանավորված է նոր տիպի կորոնավիրուսային համավարակի (COVID-19) տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում՝ հիմնական հանրակրթական ծրագրերի հեռավար կրթության միջոցով կազմակերպելու նպատակով կարիքավոր ընտանիքների երեխաներին համապատասխան տեխնիկական միջոցներ (պլանշետ կամ հեռախոս) տրամադրելու և երեխաների կրթության իրավունքի երաշխավորման պահանջից բխող սույն որոշման նախագծում նշված կազմակերպությունների կողմից ցուցաբերած մարդասիրական քայլով:

14 Հունվար, 2021 12:04
80