Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 15-ին՝ ժամը 20։58-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 34-րդ  կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները թափված քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը դարձել է երթևեկելի։

Մարտի 16-ին՝ ժամը 06։21-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան–Մեղրի ավտոճանապարհին՝ Զանգակատուն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան–Մեղրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3-4 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը․ երթևեկությունը վերականգնվել է։

242