2025-ի ընթացքում ՀՀ սնանկության դատարան մուտքագրվել է 4733 սնանկության գործ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դատական իշխանությունը ներկայացրել է Սնանկության դատարանի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:
ՀՀ սնանկության դատարանում 2025 թվականին արձանագրվել է գործերի հետևյալ շարժը։
- 2025 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 4733 սնանկության գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է 7334 սնանկության գործ։
- Հաշվետու տարում ավարտվել է 4074 սնանկության գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 33.8 %-ը։
- 2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ սնանկության դատարանի վարույթում անավարտ է մնացել 7993 սնանկության գործ։
- ՀՀ սնանկության դատարանում 2025 թվականի ընթացքում դատարան է մուտքագրվել 385 քաղաքացիական գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է՝ 285-ը:
- Հաշվետու տարում ավարտվել է 338 քաղաքացիական գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 50.4 %-ը։
- 2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ սնանկության դատարանի վարույթում անավարտ է մնացել 332 քաղաքացիական գործ։
2024 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 5856 սնանկության գործ, 2025 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 4733 սնանկության գործ։
Ստացված սնանկության գործերի թիվը 2024 թվականի համեմատ նվազել է 19.2 %-ով։
2024 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 323 քաղաքացիական գործ, 2025 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 385 քաղաքացիական գործ։
Ստացված քաղաքացիական գործերի թիվը 2024 թվականի համեմատ աճել է 19.2 %-ով։
Դատական իշխանությունը հիշեցնում է, որ ՀՀ սնանկության դատարանում դատավորները 12-ն են:
20 Մարտ, 2026 11:33
266
Սնանկության նոր օրենսգիրքն այլևս իրականություն է
03 Հուլիս, 2026 21:07
Կգործարկի սնանկության նոր էլեկտրոնային համակարգ
20 Ապրիլ, 2026 18:54
Սնանկության գործերով կառավարիչ է ձերբակալվել. մեղադրանքը՝ կաշառք
03 Սեպտեմբեր, 2025 18:07
Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը
04 Հուլիս, 2026 18:05
ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքը. BBC
01 Հուլիս, 2026 23:12
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
26 Հունիս, 2026 19:10