Կգործարկի սնանկության նոր էլեկտրոնային համակարգ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 27-ից Արդարադատության նախարարությունը կգործարկի սնանկության նոր էլեկտրոնային համակարգը և այդ պահից սկսած՝ դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (դիմում, պահանջ, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն, հայցադիմում, բողոք և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն համակարգի միջոցով՝ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան (բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով) հետևյալ սուբյեկտների կողմից՝
- իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները և արտոնագրված հաշտարարները.
- ֆիզիկական անձինք, ովքեր սնանկության գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ էլեկտրոնային համակարգի միջոցով կատարել են որևէ գործողություն կամ սնանկության գործով կառավարչին ուղղված դիմումի հիման վրա գրանցվել են էլեկտրոնային համակարգում և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չեն պահել էլեկտրոնային համակարգից օգտվելու անհնարինության մասին:
Նախարարությունից հիշեցնում են, որ Բարձրագույն դատական խորհուրդը ս․ թ․ ապրիլի 16-ին հրապարակել է հայտարարություն՝ սնանկության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ։
20 Ապրիլ, 2026 18:54
391
Սնանկության նոր օրենսգիրքն այլևս իրականություն է
03 Հուլիս, 2026 21:07
Արյունատվության նախաձեռնությանը ևս 2 բուժկենտրոն է միացել. ՀՀ առողջապահության նախարարություն
20 Հուլիս, 2026 16:26
Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ
01 Հուլիս, 2026 19:22
9-րդ գումարման ԱԺ-ի ընդդիմությունն ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է․ վարչապետ (տեսանյութ)
16 Հունիս, 2026 15:44
Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության շրջանակն ընդլայնվում է, փաստաթղթավորման կարգավորումները՝ պարզեցվում. ՊԵԿ
20 Հուլիս, 2026 16:50
Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ
24 Հունիս, 2026 18:43
Հանրապետության հրապարակում ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի շարանցումը՝ զորքերի պետ, գնդապետ Գևորգ Համբարյանի հրամանատարությամբ
28 Մայիս, 2026 18:22
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով
25 Հուլիս, 2026 12:30
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
04 Հուլիս, 2026 12:16
Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ
01 Հուլիս, 2026 19:22