Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման ծրագիր է նախատեսվում իրականացնել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում։ Այս մասին Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին Արդարադատության նախարարությունն ակտիվորեն կաշխատի Ֆինանսների նախարարության հետ՝ նոր ՔԿՀ-ի կառուցման ծրագրի իրականացման ուղղությամբ։
Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավմանը՝ նախարարը նշել է, որ Աբովյանի և Վանաձորի ՔԿՀ-ները գրեթե ամբողջությամբ վերանորոգվել են։
Միաժամանակ, ըստ Գալյանի, նախատեսվում է փակել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկը, իսկ նախնական ծրագրով՝ նաև Գորիսի ՔԿՀ-ն։ Փակման ենթակա հիմնարկների թվում եղել է նաև «Դատապարտյալների հիվանդանոցը», որն արդեն փակվել է։