Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության՝ ապօրինի պահվող զենք–զինամթերքի կամովին հանձնման վերաբերյալ հասարակության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում մարտի 21-ին ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ բերել է զենք–զինամթերք։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը՝ նշելով, որ քաղաքացին հայտնել է նաև զենք–զինամթերքի գտնվելու վայրը՝ խնդրելով ահազանգը դիտարկել որպես զենք-զինամթերքի կամովին հանձնում։

582