ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, 13 մահ

Հունվարի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164235 դեպք, որոնցից 152615-ն` առողջացած, 2987-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7905 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 620704 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1638 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք: Ունենք 295 առողջացած և 13 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 728 է:
16 Հունվար, 2021 14:56
663
Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
26 Հունիս, 2025 12:12
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի հարուցիչներ. ինչ անել բարդություններից խուսափելու համար
25 Հոկտեմբեր, 2024 15:48
Վերջին 7 օրում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22.5%-ով. ԱՆ
15 Հոկտեմբեր, 2024 14:54