Ղազախստանն օգոստոսի 17-ից վերսկսում է թռիչքները մի քանի երկրներ: Այդ մասին հաղորդել է արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

Հաջորդ երկուշաբթի օրվանից փուլ առ փուլ վերսկսվելու են միջազգային թռիչքները Արաբական Միացյալ Էմիրություններ, Բելառուս, Գերմանիա, Նիդեռլանդներ, Եգիպտոս, Ուկրաինա եւ Ռուսաստան: Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Համապատասխան որոշումը օգոստոսի 11-ին ընդունել է կորոնավիրուսային վարակի առաջացում եւ տարածում թույլ չտալու գծով միջգերատեսչական հանձնաժողովը՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրադրությունը՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության քարտեզի:

«Դրա հետ մեկտեղ Ռուսաստան թռիչքներ կատարելու համար պահանջվում Է ռուսաստանյան կողմի թույլտվությունը»,-նշվում է մամուլի տեղեկագրում:

Չվերթները կատարվելու են օդային հաղորդակցության վերաբերյալ միջկառավարական գործող համաձայնագրերի հիման վրա:

Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունն օտարերկրյա պետությունների հետ՝ կորոնավիրուսային վարակի ներբերումը կանխելու համար: Առաջին չվերթներն արտասահմանյան երկրներ (բացառությամբ դուրս տանելու) մեկնարկել են օգոստոսի 1-ին՝ հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

115