Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան և իրանական կողմերի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ Պակիստանում երկու օրվա ընթացքում։

«Դուք պետք է մնաք այնտեղ (Պակիստանում), քանի որ հաջորդ երկու օրերի ընթացքում կարող է ինչ-որ լավ բան տեղի ունենալ, և մենք ավելի ու ավելի ենք հակված այնտեղ գնալուն»,- ասել է Թրամփը The New York Post-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ իրեն դուր է եկել բանակցությունները Պակիստանում անցկացնելու գաղափարը, քանի որ Պակիստանի բանակի շտաբի պետ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը «ֆանտաստիկ աշխատանք է կատարում»։

«Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում, ուստի շատ հավանական է, որ մենք կվերադառնանք այնտեղ»,- հավելել է Թրամփը։

Բացի այդ, Fox News-ի հետ հարցազրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք Իրանի հետ պատերազմն արդեն ավարտվել է, Թրամփն ասել է, որ այն «շատ մոտ է ավարտին»։

Ավելի վաղ, հարցին՝ թե արդյոք բանակցությունները կարող են Թուրքիայում լինել, Թրամփը պատասխանել է՝ ո՛չ, այն կարող է լինել ավելի կենտրոնական վայրում, գուցե Եվրոպայում։

 

173