
Arvin չոր բեռնատար նավի անձնակազմի փրկված անդամներից մեկը պատմել է աղետի մասին: Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան տեսանյութը հրապարակել է Twitter-ի իր էջում:
Նավաստին ասել է, որ խորտակվելուց առաջ նավը ծածկվել է մեծ ալիքով, նավում գտնվել է 12 մարդ: Կադրերում երևում է, որ անձնակազմի անդամը հիվանդանոցում է:
Հունվարի 17-ին չոր բեռնատար նավը խորտակվել է Թուրքիայի Բարտըն նահանգի Ինկումու շրջանում: Սկզբում հաղորդվել էր, որ այն նավարկում է Ռուսաստանի դրոշի ներքո, բայց ավելի ուշ տեղական իշխանությունները ճշտել են, որ բեռնանավը նավարկել է Պալաուի դրոշի ներքո: Ներկայումս գործողություն է իրականացվում անձնակազմի անդամներին փրկելու համար: Գործողությունը բարդանում է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
Վերջին տվյալների համաձայն նավում եղել է երկու ռուսաստանցի և Ուկրաինայի տաս քաղաքացի: Ուկրաինայի ԱԳՆ-ի տվյալներով, նավի անձնակազմի վեց անդամներ փրկվել են, այդ թվում՝ հինգ ուկրաինացի ու մեկ օտարերկրյա քաղաքացի:
Աղբյուր՝ 1in.am