Կազմակերպությունը հրավիրում է աշխատանքի.

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունն, արցախցիների հոգեկան առողջության պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացման համատեքստում, փնտրում է աշխատակից՝ առաքելության ղեկավարի օգնականի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Գործունեության հիմնական վայրը կլինի Երևան քաղաքը՝ հաճախակի Արցախ մեկնելու սկզբունքով։

Աշխատանքային գործունեության հիմնական պահանջներն են.

վերլուծական աշխատանքների իրականացում

 տեղեկատվության ապահովում աշխատանքային թիմի համար

 ներկայացնել կազմակերպությունը տարբեր հանդիպումների ընթացքում

ապահովել ադմինիստրատիվ փաստաթղթերի ընթացքավորումը

 միջազգային և տարածաշրջանային թիմերի համար տվյալ երկրի մասին տեղեկատվական փաստաթղթերի պատրաստում

թարգմանչական աշխատանքների իրականացում։

Կրթություն՝ բարձրագույն

Փորձ՝ հումանիտար ոլորտում աշխատանքային փորձի առկայություն

Գիտելիքներ՝ հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, համակարգչային գիտելիքներ

Հմտություն՝ ճկունություն ադմինիստրատիվ, թիմային աշխատանքներում, նվիրվածություն աշխատանքին։

Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել անգլերեն լեզվով հետևյալ հասցեով՝

[email protected],

ուղեկցող նամակով և կենսագրական տվյալներով։ Նամակի վերնագրի բաժնում անհրաժեշտ է նշել՝ HoM assistant.

Դիմումների ընդունման վերջնաժամկետն ընթացիկ տարվա հունվարի 25-ն է։

Կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ՝ այնուհետև կազմակերպելով հարցազրույց և թեսթային առաջադրանքի իրականացում։

 

593