Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման շրջանակում հունիսի 6-ին իրականացրել է քաղաքացիների տեղեկատվական սպասարկում և խորհրդատվություն՝ ընտրական գործընթացներին առնչվող հարցերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՄՔԾ-ից։

Հաշվետու ժամանակահատվածում ծառայության կողմից սպասարկվել է 831 հեռախոսազանգ։

Ստացված զանգերի հիմնական թեմաները վերաբերել են.

  • 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների հաշվառման և ընտրացուցակներում տվյալների ճշտման գործընթացներին,
  • հաշվառման հասցեի վերաբերյալ պարզաբանումներին,
  • անձը հաստատող փաստաթղթերի և դրանց վավերականության հետ կապված հարցերին,
  • ընտրություններին մասնակցելու իրավունքի և կարգի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը,
  • այլ խորհրդատվական և տեղեկատվական բնույթի հարցադրումներին։

Ընտրողների ցուցակներում տվյալների բացակայությանը վերաբերող բոլոր դիմումներն ուսումնասիրվել են և իրականացված ստուգումների արդյունքում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից որևէ ոչ իրավաչափ գործողություն չի արձանագրվել։

Քաղաքացիներին տրամադրվել են անհրաժեշտ պարզաբանումներ և խորհրդատվություն՝ գործող օրենսդրության և սահմանված ընթացակարգերի համաձայն։

Հաշվետու ժամանակահատվածում չպատասխանված զանգեր չեն արձանագրվել։

Բացի այդ, ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնից Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը փոխանցվել է 23 հաղորդում:

Նշված բոլոր դեպքերով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից իրականացվել է հետադարձ կապ, քաղաքացիներին տրամադրվել են համապատասխան պարզաբանումներ և խորհրդատվություն։

79