Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի «Հայաստանն ընտրում է» նախընտրական հեռուստաբանավեճի երկրորդ հանդիպումը, որն այս անգամ թեմատիկ է. բանախոսները քննարկելու են Հայաստանի խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։
Ինչպես հայտնել է Առաջին ալիքը, այս անգամ խորհրդարանական ընտրությանն առաջադրված քաղաքական ուժերից բանավեճին մասնակցելու են հետևյալ թեկնածուները`
1 - Ռեֆորմիստների կուսակցություն - Վահան Բաբայան,
2 - «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն - Հովսեփ Ղազարյան,
3 - «Ուժեղ Հայաստան» դաշինք - Արամ Վարդևանյան,
4 - Հայաստանի շնորհապետական կուսակցություն - Արտակ Փայտյան,
5 - «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն - Հակոբ Կարապետյան,
6 - «Միասնության թևեր» կուսակցություն - Լիպարիտ Դրմեյան,
7 - «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - Սուրեն Սուրենյանց,
8 - «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն - Գևորգ Սաֆարյան,
9 - «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն - Վարդան Խաչատրյան,
10 - «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - Ավետիս Ավագյան,
11 - «Հանրապետություն» կուսակցություն - Անահիտ Ադամյան,
12 - «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն» - Գագիկ Հարությունյան,
14 - «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - Վարդան Այվազյան,
15 - «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն - Լևոն Բաղդասարյան,
16 - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - Արարատ Միրզոյան,
17 - «Հայաստան» դաշինք - Քրիստինե Վարդանյան,
18 - «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն - Ռուբեն Մեհրաբյան,
19 - «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - Կարպիս Փաշոյան»։
«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճը կմեկնարկի ժամը 21։00-ից։