Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
22 Ապրիլ, 2026 13:55
330
Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
22 Ապրիլ, 2026 12:41
Ավստրիա-Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
09 Ապրիլ, 2026 16:35
Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմվի. դատարանը կդիմի Վրաստանի իրավասու մարմիններին
10 Նոյեմբեր, 2025 13:46