Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին թոշակը գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը։

«Ցանկանում եմ հիշեցնել, որ դեռևս երեք տարի առաջ ՀՀ-ում նվազագույն թոշակը համապատասխանեցվել է նվազագույն սպառողական զամբյուղին»,– նշեց վարչապետը։

Նա նաև ընդգծեց, որ 2018 թվականից ի վեր երկրում ստեղծվել է շուրջ 280 հազար նոր աշխատատեղ, աշխատավարձերը բարձրացել են մինչև 75-80 տոկոսով, իսկ ընդհանուր գնաճը կազմել է մոտ 90 տոկոս։ Աշխատող մարդիկ ապրում են 50 տոկոսով ավելի լավ, եթե այդպես չէ՝ թող որևէ մեկը ինձ բացատրի դեպի ԵՄ ուղևորահոսքերի 580% աճը, թող որևէ մեկը ինձ բացատրի, թե ինչպես է եղել, որ 2018 թվականից շուրջ 54 հազար ընտանիք նոր բնակարան է ձեռք բերել և այլն»,- ասաց նա։

401