Նպատակ էի դրել ու շատ էի ուզում հաղթել հենց այս օրը. Էմմա Պողոսյանը՝ իր չեմպիոնության մասին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ ունեցավ Եվրոպայի առաջնությունում՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Մարզուհու խոսքերով՝ սա իր համար լոկ սպորտային նվաճում չէր։
Ծանրաձողին վստահ մոտենալուց, հաղթական քաշը ֆիքսելուց և պատվո հարթակին կանգնելուց հետո մարզուհին անկեղծացել է.
«Աննկարագրելի զգացողություններ են, բայց ինձ համար ամենակարևորն այն էր, որ ես նպատակ էի դրել ու շատ էի ուզում հաղթել հենց ա՛յս օրը։ Դա ինձ կրկնակի ուժ ու պատասխանատվություն էր տալիս։ Երբ մոտենում էի ծանրաձողին, մտքումս միայն մեկ բան էր՝ ես իրավունք չունեմ սխալվելու, ես պետք է բարձրացնեմ այսօր և այս հաղթանակը նվիրեմ իմ ազգին»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։
24 Ապրիլ, 2026 23:18
1146
Մեր ոսկե Էմմա Պողոսյանը նվաճեց Հայաստանի թիմի հերթական ոսկե մեդալը. Հարությունյան
18 Հոկտեմբեր, 2026 15:38
Էմմա Պողոսյանը հռչակվել է ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն
18 Հոկտեմբեր, 2026 15:35
Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07 Մայիս, 2026 21:49
Էմմա Պողոսյանը հռչակվել է ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն
18 Հոկտեմբեր, 2026 15:35
Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն
18 Հոկտեմբեր, 2026 10:18
Ծանրորդ Մարտին Պողոսյանը Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր է
17 Հոկտեմբեր, 2026 23:15