Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մի շարք դեպքերում բանակում ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել, օրինակ, որոշակի սեկտային հարելը:
Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստում ասաց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով բանակում ինքնասպանությունների վերաբերյալ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին:
«Ունենք դեպքեր, անձը կոնկրետ հակված է ինքնասպանության, քարոզում են ինքնասպանություն: Վերջին օրինակով՝ անձի վրա դաջվածքներ կան, որ հոգեբանները, մասնագետները ասում են, որ ինքնասպանության հակված մարդիկ են նման դաջվածքներ անում: Եվ սա ազգային անվտանգության խնդիր է»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ պատրաստվում է այս հարցով գրություն ուղարկել ԱԱԾ տնօրենին:
ՔԿ նախագահն ընդգծեց, որ սա բոլոր դեպքերին չի վերաբերում, և որ առաջիկայում հանրությունը իրազեկ կլինի բացահայտումներին:
Պողոսյանը հայտնեց, որ բանակում ինքնասպանությունների և ինքնասպանությունների հասցնելու գործերը անձնապես իր վերահսկողության ներքո են: