Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ-Մուլլայի հետ այցելեցինք Երևանում կառուցվող Emarat-ի առաջին լցակայանի շինարարական հրապարակ, որտեղ արդեն ամբողջանում է մեր համագործակցության առաջին գործնական արդյունքը։

Դեռևս անցած տարի Emarat-ի հետ ստորագրված պայմանագրով դրեցինք այս ծրագրի ամուր հիմքերը։ Մենք իրականացնում ենք Հայաստանի վառելիքաէներգետիկ շուկայի համար կարևոր նախագիծ, որը ենթադրում է միջազգային փորձի, որակի, անվտանգության և սպասարկման նոր մշակույթի ներդրում։ Հարկ է նշել, որ այս գործակցության հաջողությունը պայմանավորված է նաև տիկին դեսպանի հետևողական աշխատանքով՝ միտված մեր երկու երկրների կապերի շարունակական ամրապնդմանը։

Վստահ եմ, որ Emarat-ի համահայաստանյան ցանցի առաջին լցակայանի բացումը նոր չափանիշներ կսահմանի Հայաստանի էներգետիկ ծառայությունների ոլորտի զարգացման համար։

612