Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն քաղաքական, մշակութային, մարզական և այլ ոլորտի միջոցառումների անցկացումն է Հայաստանում: Մի պահ պատկերացրեք, որ վարչապետ է կալուգացի օլիգարխը (անհնար է պատկերացնել), արյունարբու օլիգարխը (մի էլ պատկերացրեք), բելառուսամետ օլիգարխը (լորդուհիների գագաթնաժողով) ու էլ մի պատկերացրեք։ Առավելագույնը կանցկացվեին Նիժնի տապըռի մշակութային օրերը Երևանում:

2026 թվականի մայիս՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով Երևանում (մասնակցում է մոտ հինգ տասնյակ երկրի և միջազգային կազմակերպության ղեկավար):

 ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովը՝ մինչև հարյուր երկրի պատվիրակություն:

 ՖԻՖԱ-ի երիտասարդների 2029 թվականի աշխարհի առաջնությունը՝ շուրջ 30 խաղ Հայաստանում:

 Ծանրամարտի աշխարհի առաջնություն՝ 2027 թվականին (մոտ 100 երկիր)

 Ֆրանկաֆոնիայի 2027 մարզամշակութային խաղեր (մոտ 50 երկիր)

 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնություն:

Անվերջ շարունակելի...»։

448