Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը հետևում է Եվրոպայի ռազմականացման ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակին և զգոնություն է պահպանում. հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակել էր M51.3 ռազմավարական բալիստիկ հրթիռի փորձնական արձակման տեսանյութը և հայտարարել, որ այդ փորձարկման միջոցով Փարիզը «հստակ և միանշանակ ազդակ» է հղել։ Մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունը՝ Պեսկովը նշել է, որ Եվրոպան տարված է ռազմականացման գաղափարով և ծրագրում է ԵՄ-ն վերածել ռազմաքաղաքական դաշինքի։
«Իհարկե, նման ագրեսիվ գործողությունների և ծրագրերի ֆոնին Ռուսաստանը, ինչպես արդեն ասել է մեր նախարարը, պահպանում է զգոնությունը. մենք ուշադրությամբ հետևում ենք այս ամենին»,- ասել է նախագահի խոսնակը։