ՌԴ-ի հայտարարած հրադադարից հետո Մոսկվայում 26 ԱԹՍ է ոչնչացվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից մինչև 07:00-ն, ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են 264 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մայրաքաղաքային շրջանի վրայով թռչող սարքեր։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գիշերը մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 26 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։
Նշենք, որ Ռուսաստանը մայիսի 8-10-ը, ժամը 00:00-ից ի վեր, հրադադար է հայտարարել Հաղթանակի օրվա առթիվ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
08 Մայիս, 2026 12:51
463