Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շաբաթվա ընթացքում «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հյուրընկալել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին։

Երեւանի բազմամասնագիտական պետական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին ընդունել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։

Պատգամավոր Սոնա Ղազարյանը շաբաթվա ընթացքում հանդիպել է «Իմպուլս ակադեմիա» կրթական կենտրոնի սաների, ապա Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողների հետ։

Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ զրուցել են խորհրդարանականներ Էսթեր Այվազյանը եւ Տիգրան Պարսիլյանը։

Պատգամավոր Էդգար Հակոբյանը հանդիպել է Երեւանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցի ներկայացուցիչների հետ:

Գյումրիում գործող «Your School» ուսումնական կենտրոնի սաներին ու ուսուցիչներին ընդունել է խորհրդարանական Ջուլիետա Ազարյանը:

Պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը զրուցել է Արարատի մարզի Վանաշենի միջնակարգ դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում օրենսդիրները պատասխանել են երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, մեր երկրի անվտանգային խնդիրներին, արտաքին եւ ներքաղաքական իրավիճակին, կրթական բարեփոխումներին, մարզերում իրականացվող ծրագրերին։
Հյուրերը եղել են օրենսդիր մարմնի գրադարանում ու թանգարանում, ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել խորհրդարանի աշխատանքներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

96