Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացնում է, որ հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել տարածաշրջանում ամենախոշոր՝ ExpoElectronica ամենամյա ցուցահանդեսին:

«Աջակցելով ինժեներական ընկերությունների արտադրանքի արտահանմանը՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԲՏԱ նախարարության, հնարավորություն է ընձեռում հայկական ինժեներական ընկերություններին անվճար հանդես գալ միասնական տաղավարով տարածաշրջանում ամենախոշոր՝ ExpoElectronica ամենամյա էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և համակարգերի ցուցահանդեսին, որը տեղի կունենա 2021թ․ ապրիլի 13-ից 15֊ը՝ Մոսկվայում:

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ: Դիմումների վերջնաժամկետն է 18.02.2021 թ.»,- գրել է Արշակյանը: 

19 Հունվար, 2021 23:48
93
; ;