Տաշիրում Պապիկյանի գլխավորությամբ անցկացվող քարոզարշավը խոչընդոտելու փորձ է արվել․ կա 10 ձերբակալված
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ քարոզարշավից, որում երևում է, որ որոշ խմբեր խոչընդոտում են քարոզարշավի ընթացքը, փակում ճանապարհները։
Հրապարակած տեսանյութին կից՝ Պապիկյանը գրել է․
«Օլիգարխի ցուցումով Մեծավանում մեր երթը խոչընդոտելու ևս մեկ անհաջող փորձ, որը, բնականաբար, չստացվեց:
Քաղաքական դասը ձեզ ցուցում տվողներին ենք տալու:
Նիկո՛լ, վարչապե՛տ»:
Նորաշեն և Մեծավան համայնքներում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ից հայտնեցին, որ ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին:
16 Մայիս, 2026 19:35
410
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
01 Հոկտեմբեր, 2026 18:38
Զորամասերից մեկում հետևեցի երեկոյան անվանականչին․ տվել եմ հանձնարարականներ․ Պապիկյան
30 Սեպտեմբեր, 2026 23:09
Չհայտարարված այցով մեկնում եմ ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու երեկոյան անվանականչին․ Պապիկյան
30 Սեպտեմբեր, 2026 21:55