Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ լավ և կարծում եմ, որ իմ էմոցիաները արթնացել են, նաև ժողովրդի էմոցիաները, և ինչ որ տեսնում եք, իմ ընկալմամբ, շատ նման է 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության ընթացքում իրականացվող պրոցեսներին։ Այն տրամաբանությամբ, որ եթե 2018 թվականին հեղափոխությունը անվանեինք ոչ բռնի, այս անգամվա պրոցեսները ես պայմանականորեն անվանում եմ երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաներն են շատ ակտիվ, ու իրականում իրենք են այս քաղաքական պրոցեսի հիմնական էներգիայի աղբյուրը, ինչը շատ սիմվոլիկ է և պարտավորեցնող»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես պատկերացնում եմ Հայաստանը խաղաղ, ինքնիշխան, խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ ստորագրված, վավերացված, սահմանազատումն ավարտված, ճանապարհները բացված և 15 տարի հետո ՀՆԱ-ն իրական արժեքով առնվազն կրկնապատկված։ Այսինքն՝ ժողովրդավարական, ազատ, անկախ, բարեկեցիկ պետություն, որը պայմանական ասած խաղաղության խաչմերուկն է»,- նշեց նա։