Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

TRIPP ծրագրի շրջանակում նախապատրաստական աշխատանքների համար արդեն իսկ հատկացվել է շուրջ 140 միլիոն ԱՄՆ դոլար։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ ներդրումների վերաբերյալ լրագրողի հարցին։

Ըստ վարչապետի՝ խոսքը վերաբերում է ծրագրի նախապատրաստական փուլին, մինչդեռ կոնկրետ ներդրումների ծավալները դեռևս հստակեցված չեն։

«Ինչ վերաբերում է կոնկրետ ներդրումներին, դրանք կախված կլինեն կոնկրետ նախագծերից, որոնք դեռ պետք է ձևավորվեն։ Այսինքն՝ ամեն ինչ կապված է նախահաշվային հաշվարկների հետ»,– նշեց վարչապետը։

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ ակնհայտ է՝ խոսքը վերաբերում է զգալի ներդրումներին։ «Այն, որ ներդրումները մեծ են լինելու, կարծում եմ՝ ակնհայտ է»,– հավելեց նա։

464