Սպասվում է գետերի ջրի ելքերի մեծացում. ՆԳՆ փրկարար ծառայություն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առաջիկա օրերին Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ ջրամբարից ներքև գետահունով դեպի Արփա գետ՝ պայմանավորված ջրամբարից վերև ընկած տարածքի ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից զգուշացնում են, որ սպասվում է գետերի ջրի ելքերի մեծացում։
«Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց:
Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- նշում են փրկարար ծառայությունից։
22 Մայիս, 2026 10:44
177
Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ պայմանավորված ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ
21 Մայիս, 2026 22:57
Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է
07 Սեպտեմբեր, 2024 19:11
Հերհերի ջրամբարը լեփ-լեցուն է. վարչապետը՝ ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման մասին
05 Սեպտեմբեր, 2024 16:51
Կապսի ջրամբարի շինարարությունը կսկսվի
19 Մարտ, 2021 01:45