Ապրիլին Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 7.1%
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2026 թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 6%: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
- շինարարություն՝ 24.7%,
- արդյունաբերություն՝ 11.7%,
- ծառայություններ՝ 9.1%,
- առևտրի շրջանառություն՝ 0.1%։
2026 թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 13.8%-ով. արտահանումը նվազել է 25.9%-ով, իսկ ներմուծումը՝ 5.8%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 5.3%:
25 Մայիս, 2026 15:24
151
Աշխատող մարդիկ ապրում են 50% ավելի լավ, եթե այդպես չէ՝ ինձ բացատրեք դեպի ԵՄ ուղևորահոսքերի 580% աճը․ Փաշինյան (տեսանյութ)
23 Ապրիլ, 2026 13:48
Աշխատավարձի աճը գնաճի նկատմամբ տասնյակ անգամով ավելի բարձր է. Փաշինյան
27 Փետրվար, 2025 11:42
ԿԲ-ն հաջորդ տարի կանխատեսում է 4 տոկոսին մոտ գնաճ
12 Նոյեմբեր, 2024 17:28