Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը շարունակում է Տավուշի մարզային վարչության անձնակազմի համալրման և կադրային հզորացման աշխատանքները։

Ծառայությունից հայտնում են՝ վարչությունում հերթափոխի տեսուչների թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով օրերս կազմակերպվել են հերթական մրցութային քննությունները։

Բնության պահպանության առաջնագծում հերթապահություն իրականացնող ծառայողների ընտրությունը կատարվել է բազմակողմանի քննակարգի միջոցով. 

-գնահատվել է բնապահպանական օրենսդրության հիմնարար դրույթների և սահմանված նորմերի տիրապետման մակարդակը,

-մասնագիտական հանձնաժողովի կողմից դիտարկվել են թեկնածուների հաղորդակցման կարողությունները, սթրեսակայունությունը և արագ որոշումներ կայացնելու հմտությունները:

Խիստ և թափանցիկ ընտրությունը նպատակ ունի երաշխավորելու, որ ծառայության շարքերը համալրեն միայն այնպիսի կադրեր, ովքեր պատրաստ են բարձր պատասխանատվությամբ ապահովել մարզի բնական հարստության անվտանգությունն ու անձեռնմխելիությունը։

227