Չկալովկա բնակավայրում կորած 6 տարեկան երկու երեխաները գտնվել են
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 28-ին՝ ժամը 18:51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա բնակավայրում կորել են երկու 6-ամյա երեխաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Համակարգված աշխատանքների շնորհիվ հնարավոր է եղել կարճ ժամանակում գտնել երեխաներին և վերադարձնել իրենց ծնողներին։
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումներից 41 փրկարարական ծառայող, ինչպես նաև Պարեկային ծառայության աշխատակիցներ և բնակիչներ:
29 Մայիս, 2026 10:09
481
Չկալովկա գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
24 Հոկտեմբեր, 2024 02:46
Չկալովկա բնակավայրին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 հատ խեցգետնաորսիչ
16 Ապրիլ, 2024 00:09
Հրշեջները մարել են Չկալովկա գյուղի մոտ գտնվող բենզալցակայանի պահեստում բռնկված հրդեհը
06 Հունվար, 2022 01:15