Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 25-ից հունիսի 5-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Վեց խաղափուլից հետո առաջնության միանձնյա առաջատարը ուկրաինացի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիա Հնատիշինն է, որը հաղթել է բոլոր խաղերում:

Հայաստանից առաջնությանը մասնակցում են 16 շախմատիստուհիներ։

Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից ունի 4.5 միավոր և գտնվում է առաջատարների շարքում․

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 4 միավոր:

Ստորև առաջնությանը մասնակցող բոլոր հայ շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո.

ԿՄԳ Մարիամ Մկրտչյան՝ 4.5 միավոր

ԿՖՎ Պոլինա Կոբակ՝ 4 միավոր

ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 4 միավոր

ՄԳ Էլինա Դանիելյան՝ 3.5 միավոր

Անի Նահապետյան՝ 3.5 միավոր

ԿՖՎ Աննա Խաչատրյան՝ 3 միավոր

Անի Ավետիսյան՝ 3 միավոր

Կիտի Նադանյան՝ 2.5 միավոր

ԿՖՎ Նվարդ Հայրապետյան՝ 2.5 միավոր

Անահիտ Մկրտչյան՝ 2.5 միավոր

Մանե Ղարիբյան՝ 2 միավոր

Լիդա Սինգ՝ 2 միավոր

ԿՖՎ Սոնա Կրկյաշարյան՝ 1.5 միավոր

Անահիտ Մուրադյան՝ 1.5 միավոր

Թամարա Մանուկյան՝ 1.5 միավոր

Լիլիա Դանիելյան՝ 1.5 միավոր:

Այսօր հանգստյան օր է: 7-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 1-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:

 

524