Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարդլ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում։
2661 ընտրատեղամասերի տվյալների 100%-ի հաշվարկից հետո «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստացել է քվեների 43,8%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Քրիստոնեա-դեմոկրատական միությունը՝ քվեների 17,2%-ով, երրորդը՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը ստացել է 9,3%:
Սա նշանակում է, ըստ DW-ի, որ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը կունենա 39 տեղ Սաքսոնիա-Անհալթ նահանգի 83 տեղանոց խորհրդարանում: Բացարձակ մեծամասնության համար անհրաժեշտ է 42 տեղ։
Այս արդյունքները նշանակում են, որ Սաքսոնիա-Անհալթում պետք է ձևավորվի կոալիցիոն կառավարություն։
Գերմանիայի կանցլեր, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Ֆրիդրիխ Մերցը երկուշաբթի՝ սեպտեմբերի 7-ին, Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ինքը և իր կուսակցությունը «խորապես ցնցված են» ծայրահեղ աջակողմյան կուսակցության հաջողությունից՝ չսպասելով նման ուժեղ ցուցանիշի: