Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների համապարփակ զարգացում» ծրագրի շրջանակում թիվ 1029 04 L դրամաշնորհային համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է 12 մլն եվրո ընդհանուր արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրի ստորագրում: Այն ուղղված է ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման բարելավմանը, ոռոգման և խմելու ջրի ենթակառուցվածքների վերականգնմանն ու արդիականացմանը և ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանը։

Ծրագիրն առաջարկում է ոլորտում առկա մարտահրավերներին համալիր լուծում՝ երկու փոխկապակցված բաղադրիչների միջոցով՝ ազգային մակարդակում իրականացվող ջրային ենթակառուցվածքների ներդրումային բաղադրիչ, որը համաֆինանսավորելու է Համաշխարհային բանկի «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագիրը, Սյունիքի մարզում տեղական մակարդակում իրականացվող տարածքային բաղադրիչ։

Նախատեսվում է, մասնավորապես՝ Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի փուլային վերականգնում և արդիականացում, ինքնահոս համակարգերի զարգացում, պոմպակայանների արդիականացում, ջրի կրկնակի օգտագործման համակարգերի ներդրում։

66