Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փոխել է ակումբը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը համալրել է Տուլայի «Արսենալի» շարքերը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա խաղացողը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արարատի», «Ալաշկերտի», «Խիմկիի» և «Փյունիկի» կազմերում՝ երեք անգամ հռչակվելով Հայաստանի չեմպիոն։
Նախորդ մրցաշրջանը Դավիդյանն անցկացրել է Վոլգոգրադի «Ռոտորի» կազմում։ Կիսապաշտպանը նաև հանդիպումներ է անցկացրել Հայաստանի ազգային ընտրանու կազմում։
Տուլայի «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում։ Թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է «Նոայի», «Արարատ-Արմենիայի» և «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։
04 Հունիս, 2026 23:06
450
ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ
08 Օգոստոս, 2026 21:59
11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական
15 Մայիս, 2026 21:37
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ»․ մեկնարկում է քվեարկությունը
19 Դեկտեմբեր, 2025 11:58