Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ևս մեկ հայցով Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունիսի 5-ին կայացվել է վճիռ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց բավարարվել է մասնակի. վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.
- Երևան քաղաքում գտնվում 2 բնակարան:
- Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակելի տան 80%-ը:
- Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղում գտնվող 2 հողամաս:
- Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 10%-ը:
- Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 81%-ը:
- Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 82%-ը:
- Ավտոմեքենաների տեխզննում իրականացնող ընկերության 50% մասնակցությունը:
- RANGE ROVER SPORT SC 4.2 մակնիշի և MERCEDES-BENZ S550 մակնիշի տրանսպորտային միջոցները:
- Երկու անշարժ գույքի և մեկ տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ 25 միլիոն 18 հազար դրամ:
- 85 միլիոն 430 հազար դրամ:
06 Հունիս, 2026 11:27
154
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05 Հունիս, 2026 15:50
«Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի Կառավարության ֆինանսավորմամբ
27 Մայիս, 2026 16:20
Բարի լույս, լավ օր եւ սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
17 Մայիս, 2026 08:38
Զորահանդեսի ընթացքում ցուցադրված զենքը պաշտպանելու է թե´ ընդդիմադիր, թե´ իշխանական գործիչների ընտանիքներին, անկախ նախընտրական քարոզարշավից` եկեք չշահարկենք զորահանդեսը
28 Մայիս, 2026 23:30
Խաղաղ, ստեղծարար ու զարգացող քաղաքներ և գյուղեր եմ ցանկանում Հայաստանի քաղաքացիներին․ Դանիելյան
25 Ապրիլ, 2026 16:38
Սուրեն Դանիելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
16 Ապրիլ, 2026 12:32
Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը. ՀԷՑ
21 Մայիս, 2026 10:19
Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդի դի
28 Ապրիլ, 2026 21:20
Մինչև 14:00-ն փակ կլինեն Հրազդանի կիրճին հարող փողոցները
18 Ապրիլ, 2026 10:56