Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումները, հետընտրական զարգացում լինում է այնտեղ, որտեղ իշխանության կողմից լինում է ընտրությունների արդյունքների կեղծում»։
Այս մասին ՔՊ շտաբում ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդդիմությունը չի կարող հետընտրական զարգացում հարուցել, քանի որ իրենց ստացած ձայների մեծ մասը ընտրակաշառքով ստացած են և բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը թպրտա»,- հայտարարել է Փաշինյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ նա հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն»:
08 Հունիս, 2026 02:45
90