
«Իմ լիազորությունները հավասար են ԲԴԽ մնացած անդամների լիազորություններին: Այդ լիազորությունների մեջ կա՞ գրած, որ ես պիտի ճնշում գործադրեմ: Չկա:
Ասում են, որ ես գնում եմ այնտեղ նախագահի պաշտոնի. ժողովուրդ ջան, նախագահը պաշտոնավարում է, դրա համար ինքը մեկ տարուց ավելի ժամանակ ունի: Ո՞նց եմ գնում: Էս ամբիոնից հայտարարեմ՝ ես նախագահ եմ, թուրն առնեմ-գնա՞մ:
Այդ խոսակցությունները, ինձ թվում է, խիստ կասկածելի աղբյուրներից բաց թողնված տեղեկատվություններ են, որոնք իրականությանը չեն համապատասխանում»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին ի պատասխան խորհրդարանում ասաց ԲԴԽ անդամի թեկնածո Գագիկ Ջհանգիրյանը, որ եթե իրավաբան-գիտնական անդամների նախագահության հարց գա ու առաջարկ ստանա, չի հրաժարվի, բայց հիմա ինքը չի գնում այնտեղ նախագահի պաշտոնը գրավելու:
Ինչու են վախենում Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալուց: Այս հարցին ի պատասխան՝ Ջհանգիրյանը խնդրեց հետ գնալ 1999 թվականի հոկտեմբեր: