
«Իմ նախկին ուսանողների մեջ և անհանգստացողներ կան, և չանհանգստացողներ կան: Այնպես որ՝ ես փիլիսոփայորեն եմ դրան վերաբերվում»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը, պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե ինչու են որոշ քաղաքական ուժեր և նախկին ուսանողները անհանգստացած ԲԴԽ անդամի պաշտոնում երկու թեկնածուների առաջադրումներով:
«Ամեն մարդ իր որոշումը ինքն է կայացնում»,- ասաց Ջհանգիրյանը:
Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին ասաց, որ այսօր Գագիկ Ջհանգիրյանը եկել է ԱԺ արդեն արձանագրած արդյունքով. «Երեկ դատարանը որուշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի ապօրինի որոշումներից մեկը բեկանի Գագիկ Ջհանգիրյանի հետ կապված, և դա արդյունքն է ձեր հետևողական գործունեության: Ուզում եմ Ձեզ և մեզ շնորհավորել, որովհետև Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ ապօրինի որոշումներ ունի, և տա Աստված, որ դրանք բոլորը հերթականությամբ բեկանվեն»:
Գագիկ Ջհանգիրյանը շնորհակալություն հայտնեց Անդրանիկ Քոչարյանին շնորհավորանքի համար: