Կարապետյանի պատգամավորների թեկնածուներից ևս մեկը կկալանավորվի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում․ այս մասին Araratnews-ին փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ ընտրակաշառքի և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ․ Նախաքննության ընթացքում թեկնածուներից 2-ը՝ Սուսան Բադոյանը և Վահե Եղիազարյանը, ավելի վաղ հայտնաբերվել են և կալանավորվել, իսկ Հայկ Այվազյանի նկատմամբ նույնպես հայտարարվել է հետախուզում:
11 Հունիս, 2026 16:31
975
«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել գրանցումները
08 Հուլիս, 2026 16:56
Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
26 Հունիս, 2026 23:07
800 եմ ասե․ նենց պտի անենք կրենք, որ ես էլ դառնամ համայնքապետ․ ընտրակաշառքի դեպք՝ «Ուժեղ Հայաստան»
24 Հունիս, 2026 19:04