Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Politico»-ն, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո փորագրված ատրճանակներ և մարտական փամփուշտներ է նվիրել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոստային և այլ եվրոպացի առաջնորդների։
Կոստայի անվտանգության ծառայությունը զենքերը առգրավել է ստուգման համար։ Եվրոպացի պաշտոնյաները նշում են, որ Բելգիայում զենքի խիստ կանոնակարգերի պատճառով, նա և ֆոն դեր Լայենը, հավանաբար, անձամբ չեն պահի նվերները։
Իր հերթին, Բալթյան երկրների նախագահի գրասենյակը հայտարարել է, որ Էրդողանի կողմից Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային նվիրած ատրճանակը կցուցադրվի Վիլնյուսի նախագահական պալատում։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել Անկարայում հուլիսի 7-8-ը։