Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ Եվրոպայում ՆԱՏՕ դաշնակիցները թույլ զինված ուժեր ունեն։ Նա այս գնահատականը տվել է Լաս Վեգասի (Նևադա) մոտակայքում ունեցած ելույթի ժամանակ։

Ըստ Թրամփի՝ իր նախորդի՝ Ջո Բայդենի վարչակազմը «զգալիորեն խաթարել է ԱՄՆ զինված ուժերի վիճակը»։ «Նրանք ամեն ինչ տվեցին, այնքան շատ բան տվեցին, 350 միլիարդ դոլար՝ դա շատ գումար է»,- ասել է նախագահը, առանց մանրամասնելու, թե ինչպես է ծախսվել գումարը։

Նա նախկինում բազմիցս մեղադրել է Բայդենի վարչակազմին Ուկրաինային այդքան արժողությամբ զենք փոխանցելու մեջ։

«Ես ամեն ինչ վաճառում եմ, և նրանք՝ եվրոպացիները, պատրաստ են վճարել»,- հավելել է նա։ «Նրանք լավ զինված ուժեր չունեն, քանի որ չափազանց երկար են հույսը դրել մեզ վրա։ Ես նրանց ասել եմ, որ նրանք՝ ՆԱՏՕ-ն, այլևս չեն կարող դա անել»,- ընդգծել է Թրամփը։

73