Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Բուրաստան բնակավայրի կենտրոնական փողոցում 24-ամյա Արմո Դ․-ն իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 75-ամյա Լաուրա Հ․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպնավող հատուկ տարածք։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։

74