Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԱԾ-ն տեղյակ է եղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու է Ազգային ժողով. այսպիսի բացահայտում է արել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ հանդես գալով «Հոկտեմբերի 27»-ի գործով հայտարարությամբ:

Ջհանգիրյանը պարզել է, որ Հայաստանի փրկիչ ներկայացող և 2003-ին նախագահի թեկնածու առաջադրվող Նաիրի Հունանյանի ցմահ դատապարտման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք չկա, ինչը հնարավոր չի համարում: Նա վստահ է, որ Հունանյանի ու իր խմբի վերաքննիչ բողոքները ԱԱԾ որևէ պաշտոնյայի գզրոցում են, և առաջարկել է դրանցում հիշատակված փաստերը լուրջ ուսումնասիրության առարկա դարձնել:

Գագիկ Ջհանգիրյանը նաև խորհուրդ է տվել օգտագործել նախկինում «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած իր քննչական խմբի հնարավորությունները:

89