Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների քվեարկության առաջին կեսի ընթացքում ընտրություններին մասնակցել է ավելի քան 3,2 միլիոն մարդ՝ ընտրողների 44,9 տոկոսը։
Սա 1973 թվականից ի վեր կես օրվա ընթացքում գրանցված մասնակցության ռեկորդային ցուցանիշն է։ Այս մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկել է ավելի քան 3,29 միլիոն մարդ։ Մասնակցությունը կազմում է 44,9 տոկոս։ Քվեարկության կեսի դրությամբ նման ցուցանիշներ չէինք գրանցել 1973 թվականից ի վեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լրատվամիջոցները նշում են, որ Թել Ավիվի ընտրատեղամասերում վաղ առավոտից ընտրողների մեծ հերթեր են գոյացել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի երկրի ավելի քան 10 միլիոն բնակչից շուրջ 7,3 միլիոնը։ Երկրի ամբողջ տարածքում բացվել է ավելի քան 12 հազար ընտրատեղամաս։