Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինական մի շարք բրենդներ դադարեցրել են համագործակցությունը ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի հետ՝ Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունին վերաբերող ենթադրյալ մեկնաբանությունների շուրջ առաջացած դժգոհությունների ֆոնին։

Հաղորդվում է, որ Մբապեն ֆրանսիական The Bridge թոք-շոուի ընթացքում նշել է, թե որ մեմն է իրեն ամենից շատ ծիծաղեցնում։ «Ինձ ամենից շատ ծիծաղեցնում է այն մեմը, որտեղ մի տղայի տեսանյութ է, կարծում եմ՝ չինացի բռնապետ է։ Իմ դեմքն էին դրել դրա վրա։ Ես այդ մեմը շատ եմ օգտագործում ընկերներիս հետ առցանց խաղալիս»,- ասել է նա՝ ծիծաղելով։ Այդ պահին ցուցադրվել է մեմ, որում նրա դեմքը տեղադրված է Մաո Ցզեդունին նմանվող մարդու պատկերին։

Մեմը կապված է Մբապեի՝ «բռնապետ» մականվան շուրջ տարածված կատակի հետ։ «Ռեալ Մադրիդի» հարձակվողին այդպես են անվանում ֆուտբոլում ունեցած մեծ ազդեցության պատճառով։ Դրա արդյունքում նմանատիպ բազմաթիվ մեմեր են տարածվել։

Սակայն կատակը բացասական արձագանք է առաջացրել Չինաստանում, որտեղ Կոմունիստական կուսակցությունը մեծարում է Մաո Ցզեդունին։

 

88