Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դատախազների միջազգային ասոցիացիայի 2026 թվականի հոկտեմբեր ամսվա մասնագիտական պարբերականում (IAP News, №102) հրապարակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հեղինակած՝ «Մարդկանց թրաֆիքինգը Հայաստանում. իրավական և գործնական շրջանակների զարգացումը» խորագրով հոդվածը։
Հոդվածում գլխավոր դատախազը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական կարգավորումների զարգացումը, ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև թրաֆիքինգի դեպքերի քննության և քրեական հետապնդման պրակտիկան։
Հոդվածում ներկայացվել են նաև թրաֆիքինգի դեպքերի բացահայտման, տուժողների պաշտպանության, միջգերատեսչական համագործակցության և հանցավոր ճանապարհով ստացված ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ արձանագրված արդյունքները։
Գլխավոր դատախազի հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ: